ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի բախումների ժամանակ զոհվել է 6 մարդ<br />


ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի բախումների ժամանակ զոհվել է 6 մարդ

  • 02-06-2009 19:38:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առնվազն վեց մարդ է զոհվել Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինյան ոստիկանության եւ ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման զինյալների միջեւ բախումների ժամանակ: Սպանվածներից երեքը Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար, ՖԱԹՀ շարժման առաջնորդ Մահմուդ Աբբասին լոյալ ուժային կառույցների աշխատակիցներ են, երկուսը` ՖԱԹՀ-ի հետ մրցակցող ՀԱՄԱՍ շարժման զինյալներ, վեցերորդը` խաղաղ բնակիչ: Կալկիլիա քաղաքի մարտը ամենամասշտաբային զինված բախումն է եղել ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների միջեւ Հորդանան գետի Արեւմտյան ափին: Նախկինում հակամարտությունը երկու շարժումների միջեւ նման ձեւով արտահայտվել էր միայն Գազայի հատվածում, որտեղ իսլամիստները երկու տարի առաջ հեղաշրջում կազմակերպեցին եւ տապալեցին ՖԱԹՀ-ականներին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play