ՌԴ-ում գործում են գրեթե 200 ծայրահեղական միավորումներ
29-05-2009 16:01:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի տարածքում
գործում են մոտ 200 ծայրահեղական ուղղվածության միավորումներ` մոտ
10 հազար մարդ թվաքանակով, հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության
դաշնապետական անվտանգության, ազգամիջյան հարաբերությունների եւ
ծայրահեղականությանն հակազդման մասին օրենքների կատարման
վերահսկման վարչության պետ Վյաչեսլավ Սիզովը:
«Վերջին տարիներին նկատվում է ազգային, ռասայական եւ կրոնական
թշնամանքի հարուցմանն ուղղված հանցագործությունների կայուն աճ:
Այսպես, 2008 թվականին Ռուսաստանում գրանցվել է ծայրահեղական
ուղղվածության 460 հանցագործություն, իսկ ընթացիկ տարվա չորս
ամիսներին արդեն 187: Առկա տվյալներով, Ռուսաստանում հաշվվում է
մինչեւ 10 հազար մարդ թվաքանակով մոտ 200 ծայրահեղական
ուղղվածության միավորում»,- ասել է Սիզովը: