Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինված ուժերը փոխադրվել են
մարտական բարձր պատրաստության ռեժիմի
29-05-2009 15:17:00 | Կորեա | Միջազգային
ՍԵՈՒԼ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի
զինված ուժերը փոխադրվել են մարտական բարձր պատրաստության վիճակի,
երբ ԿԺԴՀ ղեկավարությունը հայտարարել է, որ այլեւս մտադիր չէ
պահպանել 50 տարի առաջ կնքված եւ Կորեական պատերազմին վերջ դրած
հրադադարի պայմաններին, հաղորդում է ԲիԲիՍի-ն:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում հայտնել
են, որ ակտիվացնում են հետախուզական գործողությունները ԿԺԴՀ
նկատմամբ:
«Հյուսիսցիներին հետեւելը կուժեղացվի մեծ թվով օդուժի
կիրառման եւ լրացուցիչ մոբիլիզացման հաշվին»,- հայտարարել է
նախարարության ներկայացուցիչ Վոն Տե Չժեն:
Հարավային Կորեայի ամերիկյան զորակազմի հրամանատարական
կազմում նշում են, որ հրադադարը, որ հինգ տասնամյակ շարունակ
օգնում էր պահպանել անկայուն հավասարակշռությունը Կորեական
թերակղզում, մնում է ուժի մեջ: