Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը օտարերկրյա<br /> լրագրողների համար կազմակերպում է ճանաչողական այց Հայաստան<br />


Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը օտարերկրյա
լրագրողների համար կազմակերպում է ճանաչողական այց Հայաստան

  • 27-05-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության եւ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցության շրջանակներում ճանաչողական այցով Հայաստան կժամանեն օտարերկրյա լրագրողներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, լրագրողների այցը Հայաստան նախատեսվում է մայիսի 29-ին: Ըստ Մ.Ապրեսյանի, եվրոպական տարբեր երկրներից ժամանած լրագրողները կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ: Նրա խոսքերով, այցի նպատակն է օտարերկրացի լրագրողներին Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին ծանոթացնելը, որոնց վերաբերյալ հետագայում նրանք աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցներով կներկայացնեն իրենց տպավորությունները: «Սա եւս մեկ առիթ է օտարերկրյա լրագրողներին ներկայացնելու, թե Հայաստանում ինչպիսի պայմաններ են ստեղծված զբոսաշրջիկների համար, ինչ ծրագրեր է իրականացվում ոլորտի զարգացման ուղղությամբ»,- ասաց Մ.Ապրեսյանը: Նա նշեց, որ ներկայումս բանակցություններ են վարվում այս տարի նաեւ Հայաստան օտարերկյա զբոսաշրջային օպերատորների այցելություններ կազմակերպելու վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն