Եգիպտոսում երկու երեխաներ վարակվել են թռչնագրիպով<br />


Եգիպտոսում երկու երեխաներ վարակվել են թռչնագրիպով

  • 27-05-2009 15:15:00   | Եգիպտոս  |  Միջազգային
ԿԱՀԻՐԵ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտոսի Շարքիայի նահանգում «թռչնագրիպ» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել երկու երեխա` չորսամյա աղջիկ եւ տղա: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով, երեխաները հիվանդացել են ընտանի թռչունների հետ անմիջական շփման հետեւանքով: Նրանք հիվանդանոց են փոխադրվել բարձր ջերմությամբ եւ գրիպի այլ ախտանշաններով: Ներկայումս երկու երեխաներն էլ ստացիոնար բուժվում են «Թամիֆլու» դեղամիջոցով: Նրանց վիճակը կայուն է: Թռչնագրիպը առաջին անգամ Եգիպտոսում ի հայտ է եկել 2006 թվականին:
Նոյյան տապան  -   Միջազգային