Նոր վիճակագրական տվյալներ աշխարհում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ


Նոր վիճակագրական տվյալներ աշխարհում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ

  • 23-03-2020 13:29:18   |   |  Միջազգային

«Համաշխարհային վիճակագրությունը իրական ժամանակում» (Worldometer) կայքի տվյալներով՝ կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում կազմել է 349652 մարդ, ապաքինվել է 100338 մարդ, մահացել է 15303 մարդ, ծանր վիճակում է գտնվում 11218մարդ։ Այս տվյալները ամեն վայրկյան փոփոխվում են, քանի որ տարբեր երկրներից նոր տվյալներ են գրանցվում։ 
 
Շարունակում է բարդ մնալ իրավիճակը Իտալիայում։ Միացյալ Նահանգների ներկայացրած ցուցանիշների համաձայն, այսօրվա դրությամբ այնտեղ հայնաբերվել է վարակման 1524 նոր դեպք, 39-ով ավելացել է մահացածների թիվը։ Ընդհանուր առմամբ մինչ այժմ ԱՄՆ-ում հայտնաբերված վարակվածների թիվը կազմել է 35070 մարդ, ապաքինվել է 178 մարդ։ 
 
Իսպանիայի ցուցանիշներն են՝ 4321 նոր դեպք, 410 նոր մահ։ Ընդհանուր առմամբ մինչ այժմ Իսպանիայում արձանագրվել է 33089 վարակման դեպք, որոնցից 22552 ապաքինվել են։ 
 
Ռուսաստանից ստացված վերջին տեղեկությունների համաձայն, որոնք տարածել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, երեկվա տվյալներով՝ հայտնաբերված վարակակիրների թիվը հասել է 438-ի, ապաքինվածներինը՝ 17-ի։ 
 
Իրանում գրանցվել է 1411 նոր դեպք, 127 մահ։ 
 
Չինաստանում 39 նոր դեպք է արձանագրվել եւ 9 նոր մահ։ Այս երկրում մինչ այժմ ապաքինվել է 70703 մարդ, բուժման մեջ է գտնվում 5120 մարդ։ Վարակված է եղել 81093 մարդ, 3270 մարդ մահացել է։
 
Իտալիան դեռեւս չի ներկայացրել վերջին տվյալները․ Worldometer կայքի տվյալներով՝  մարտի 22-ի դրությամբ այստեղ արձանագրվել է 59138 վարակակիր, 5476 մահ, 7024 ապաքինված։ Ծանր վիճակում է գտնվում 3000 մարդ։ 
 
Տվյալները ամփոփելու պահին անգամ ցուցանիշները անդադար փոփոխվում էին՝ հայտնաբերված վարակակիրների թիվը աշխարհում շարունակում է աճել։ 
 
Հայաստանում այս գիշեր նոր դեպքեր չեն արձանագրվել։ Ակտիվ դեպքերի թիվը կազմում է 192 մարդ։ 2 մարդ ապաքինվել է։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play