Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի ծառահատման դեպքը


Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի ծառահատման դեպքը

  • 23-03-2020 16:00:09   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանության ծառայողները մարտի 22-ին բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը, որ անտառպետության պահաբաժիններից մեկի անտառապահն է, փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
 
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
 
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play