Վարկերի մարումը հետաձգել մինչ 6 ամսով. Ազգային Հիփոթեքային Ընկերություն
26-03-2020 14:54:41 | Հայաստան | Հասարակություն
Ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուներին աջակցելու վերաբերյալ
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցելու ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն է ստեղծում Ընկերության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։
Այս հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն վարկը տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։ Միևնույն ժամանակ Ընկերությունը վարկառուներին հորդորում է ֆինանսական դժվարությունների բացակայության պարագայում կատարել վարկերի գծով ամսական վճարումներն ամբողջ ծավալով։
Ընկերությունը նաև բոլոր վարկառուներին հորդորում է հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել օնլայն՝ առանց ֆինանսական կազմակերպություններ այցելելու։
Հարցերի դեպքում կարող եք գրել նամակ info@nmc.am հասցեին կամ զանգահարել (010) 560741 համարով։