Հայ–ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ


Հայ–ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ

  • 27-03-2020 16:51:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայ–ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել:
 
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
 
«Հակառակորդն առաջինն է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ մեկ վիրավոր ունենք։ Զինծառայողը թեթև վնասվածք է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում»,–մանրամասնեց Ստեփանյանը։
Նրա խոսքով, հակառակորդի թիրախավորված ոչ մի կրակոց անպատասխան չի մնում և հայկական զինված ուժերը պատասխան կրակի միջոցով լռեցրել են դրանք։
Ադրբեջանական կողմում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։
 
Ինչո՞ւ են դիվերսիա անում հենց հայ–ադրբեջանական սահմանին. ռազմական փորձագետը 2 վարկած ունի
 
Ստեփանյանը ընդգծեց` խոսակցությունները, թե առաջինը հայկական կողմն է կրակ բացել, հակառակորդի տեղեկատվական հերթական սադրանքն է։ Այժմ իրավիճակը սահմանին հանգիստ է։
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Տավուշի կողմից հայկական ԶՈՒ–ի սադրանքը կասեցվել է։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play