Արցախի 48 ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի. ՀԺ
31-03-2020 10:00:26 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ Մարտի 31-ին համապետական ընտրությունների քվեարկության ողջ օրը Ստեփանակերտի և Արցախի բոլոր շրջկենտրոնների շուրջ 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ հեռարձակում կլինի:
Հիշեցնենք, Արցախում ժամը 08.00-ին մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:
Ընտրություններն անցկացվելու են Արցախի Հանրապետության ողջ տարածքով՝ Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել է 282 ընտրական տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, եւս մեկը «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է։