Կարեն Առուստամյանը նշանակվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար
03-04-2020 15:57:27 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Առուստամյանին Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020
թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը. Կարեն Առուստամյանին նշանակել Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է նախագահի հրամանագրում:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում