Ապրիլի 6-ի դրությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 6667 արձանագրություն, որից 1735-ով կայացվել են պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ. Հայկ Մհրյան
Ապրիլի 6-ի դրությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 6667 արձանագրություն, որից 1735-ով կայացվել են պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ. Հայկ Մհրյան
06-04-2020 17:07:26 | Հայաստան | Հասարակություն
Ապրիլի 6-ի դրությամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 6667 արձանագրություն, որից 1735-ով արդեն իսկ կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ:
Ինչպես ապրիլի 6-ին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը, ճանապարհային ոստիկանության կագախմբերի կողմից թվով 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցվել են 3-րդ և ավելի ուղևոր հանդիսացող անձիք, իսկ 69 փոխադրող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 14-րդ մասով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ ուղևորափոխադրման կանոնները խախտելու համար:
«Հարկ է նշել, որ թիվ 27 որոշման հիման վրա ՀՀ ողջ տարածքում 06.04.2020 թվականի դրությամբ նշանակված են թվով 89 հատուկ անցակետեր, ՀՀ մարզերի և վարչական սահմանների միջև բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակելու համար, որոնցում ծառայության ներգրավված Ոստիկանության և Ոստիկանության զորքերի, Ճանապարհային ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության և առողջապահության մարմինների աշխատակիցների կողմից կատարվում է ծառայություն»,- տեղեկացրեց փոխոստիկանապետը:
Նրա խոսքերով՝ մինչ օրս արգելվել է թվով 3007 տրանսպորտային միջոցների մուտքը մի վարչական տարածքից դեպի մյուս վարչական տարածք, նաև ճշգրտվում են հնարավոր վարակակիր քաղաքացիների գտնվելու և բնակության վայրերը, սահմանվել է հսկողություն նրանց տեղաշարժի նկատմամբ: