Չինաստանից Հայաստան է ներկրվում բժշկական պարագաների և սարքավորումների մեծ խմբաքանակ. Regionmonitor.com


Չինաստանից Հայաստան է ներկրվում բժշկական պարագաների և սարքավորումների մեծ խմբաքանակ. Regionmonitor.com

  • 09-04-2020 11:37:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը շուտով կժամանի Երևան։ Հատուկ չվերթը նախաձեռնել է ՀՀ պարետատունը։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
 
«Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի ՀՀ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող, ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը»,- նշված է գրառմեն մեջ: Հաղորդվում է, որ խմբաքանակում ներառված են.  
 
— 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
-2 թթվածնի մատակարարման կայան,
-60 000 հատ թեստ,
-60 000 հատ բժշկական դիմակ,
-280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
-20 000 հատ պաշտպանիչ ակնոց,
-100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play