Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 16 նոր դեպք, առողջացել է ևս 11 մարդ. ԱՆ


Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 16 նոր դեպք, առողջացել է ևս 11 մարդ. ԱՆ

  • 10-04-2020 11:16:02   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, առողջացել է ևս 11 մարդ:
 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ 
 
Փաստացի բուժում է ստանում 777 անձ, մինչ օրս մահացել է 11 հիվանդ։ 
 
Մահվան նոր դեպքը գրանցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն