ՍԱՊԾ աշխատանքային խմբերը շրջայց են իրականացրել ԱՀ Մարտակերտ և Մարտունի քաղաքներում


ՍԱՊԾ աշխատանքային խմբերը շրջայց են իրականացրել ԱՀ Մարտակերտ և Մարտունի քաղաքներում

  • 21-04-2020 09:48:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

ԱՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով շրջայց են իրականացրել ԱՀ Մարտակերտ և Մարտունի քաղաքներում:
 
ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ շրջվարչակազմերի ղեկավարների հրամանով ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք նույնպես վերահսկում են համայնքներում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը:
 
Հանձնաժողովների կողմից համայնքներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play