«Վանաձոր» ՔԿՀ-ում 20 անձիք դիմել են հացադուլի կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ, խնդրում ենք արագ արձագանք. Գևորգ Պետրոսյան


«Վանաձոր» ՔԿՀ-ում 20 անձիք դիմել են հացադուլի կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ, խնդրում ենք արագ արձագանք. Գևորգ Պետրոսյան

  • 22-04-2020 11:54:44   | Հայաստան  |  Հասարակություն

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում 20 անձիք դիմել են հացադուլի կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ։ 
 
Այս մասին ապրիլի 22-ին Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագմավոր Գևորգ Պետրոսյանը։ 
 
«Ես որպես իրավաբան՝ հայտարարում եմ, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ մարդու կյանքը և առողջությունը բացարձակ իրավունքներ են, ենթակա չենք սահմանափակման որևէ պատճառով որևէ դեպքում, այդ թվում նաև ելնելով նրանից, թե մարդն ազատության մեջ է, թե անազատության»,- ընդգծեց նա։ 
 
Պատգամավորի խոսքերով՝ յուրաքանչյուր հայի կյանքը թանկ է, հետևաբար խնդրում է իրավասու մարմինների կողմից արագ արձագանք, որպեսզի պարզվեն հացադուլի անկացման պատճառները և տրվի արագ լուծում, առավել ևս, եթե խոսքը վերաբերում է ոչ թե դատապարտյալների, այլ դեռ ունեն մեղադրյալի կարգավիճակ։ 
 
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
 
Դրանք երկուսն էլ նպատակ ունեն մեղմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները բիզնեսի համար և նպաստել հետագա զարգացմանը:
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն