Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք, ապաքինվել՝ ևս 75 քաղաքացի


Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք, ապաքինվել՝ ևս 75 քաղաքացի

  • 25-04-2020 11:34:35   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք, ապաքինվել՝ ևս 75 քաղաքացի։ 
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն: 
 
Այս պահին հաստատված վարակակիրների ընդհանուր թիվը 1677 է, առողջացածներինը՝ 803։ 
 
Փաստացի բուժում է ստանում 846 մարդ, մահերի թիվը 28։ 
 
Երեկ ևս արձանագրվել է կորոնավիրուսից մահվան մեկ դեպք։ Պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
 
Հիշեցնենք, որ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով դեռևս մարտի 16-ից սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ, սահմանափակվել է քաղաքացիների ազատ տեղաշարժը։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն