Փարաքարում ընդհանուր առմամբ գրանցվել է 10 դեպք եւ մեկ մահ. Նարեկ Մկրտչյան


Փարաքարում ընդհանուր առմամբ գրանցվել է 10 դեպք եւ մեկ մահ. Նարեկ Մկրտչյան

  • 11-05-2020 11:57:23   | Հայաստան  |  Հասարակություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հարգելի՛ հայրենակիցներ, կարծես՝ մոռացել ենք, որ երկրում դեռ համավարակը տարածվում է: Ինքս ապրում եմ Փարաքար համայնքում, որտեղ մարդիկ անցել են բնականոն ապրելակերպին` մոռանալով պահպանել վարակի տարածումը կանխարգելող կանոնները: Սիրելի՛ փարաքարցիներ և թաիրովցիներ, մեր համայնքում վիճակը դեռ խիստ մտահոգիչ է. խոսել եմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային պատասխանատուների հետ, որոնց փոխանցմամբ միայն երեկ 3 դրական դեպք է գրանցվել Փարաքարում: Մի խումբ մարդկանցից կատարվել են նմուշառումներ, և չի բացառվում, որ թվերը մեծանան: Համայնքում ընդհանուր առմամբ գրանցվել է 10 դեպք և մեկ մահ:
 
Խնդրում եմ պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ և ախտահանել ձեռքերը: Խիստ զգուշավորություն ցուցաբերեք խանութներ այցելելիս (նշեմ, որ դեպքերից մեկը կապված է եղել խանութներից մեկի հետ, որն անհապաղ փակվել է): Սահմանափակե՛ք բարեկամների և հարևանների հետ շփումները և մնացեք տանը»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play