Ucom-ը վճարել է դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնները
20-05-2020 16:22:53 | Հայաստան | Կազմակերպություններ
Մայիսի 16-ին Ucom ընկերությունը վճարել է Ucom կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնները։ Այդ պարտատոմսերը Ucom-ի առաջին թողարկումն են՝ 2019 թվականին գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում։ Ucom ընկերությունը 2019թ․ մայիսին տեղաբաշխել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր։ Նշյալ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։
Հիշեցնենք, որ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման հաճախականությունը եռամսյակային է։