Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, մեկ օրում թիվն ավելացել է 372-ով


Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, մեկ օրում թիվն ավելացել է 372-ով

  • 27-05-2020 11:47:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած, 98-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 53678 թեստավորում:
 
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 372 նոր դեպք և 35 առողջացած։
 
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
 
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play