Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Սամվել Բաբայանի հետ
01-06-2020 14:48:48 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ և շնորհավորել նշանակման կապակցությամբ։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել նաեւ Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի և Ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի հետ։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նշանակումների կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականության օրակարգին, անվտանգության ոլորտում համագործակցության ապահովմանը, ինստիտուտների ներդաշնակեցմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: