Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ. Հակոբ Արշակյան

06-06-2020 10:25:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սիրելի՜ հայրենակիցներ, պետությունը հեշտ չի կառուցվում. մեկ օրում չի կառուցվելու նաեւ մեր բոլորի սիրելի Հայրենիքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
 


Նա, մասնավորապես, գրել է. «Այդ դժվար ճանապարհին մեզ հանդիպում են եւ դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ, կյանքի իրավունքից խոսող դահիճներ, անփորձությունից խոսող տգետներ, ճշմարտությունից խոսող ստախոսներ, արդարությունից խոսող ավազակներ, հայրենասիրությունից խոսող Հայրենիք վաճառողներ...
 
 
Մի քիչ
նեղվելով, մի քիչ ժպտալով, մի քիչ բարկանալով, բայց վստահ եւ աներեր գնում ենք առաջ։
 
Մի բան պարզ է ու հստակ, Հայաստանում այլեւս տեղ չկա ու չի՛ լինելու ընտրակեղծարարների, թալանչիների ու քրեական թափթփուկների համար։
 
Որքան էլ որ բոցաշունչ ելույթներ ունենան, փողով հոդվածներ տպեն, օտար երկրներին դիմեն օգնության, միեւնույն է. Հայաստանի քաղաքացին կատարել է իր ընտրությունը եւ այդ ընտրությունը իկատար է ածվում քայլ առ քայլ։
 
Մեր ընթացքն անկասելի է։ Ուժ, եռանդ ու համբերություն բոլորիս։
 
Հ.Գ. Մեր գլխավոր անելիքն այս պահին. Խնդրում եմ պահել անվտանգության կանոնները։
 
Առողջ եղեք»:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 321 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար