Հեպատիտ Ց-ի բուժման շրջանակներում պետբյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը Հայաստանում է
30-06-2020 16:30:12 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբին, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումը ուշացել է:
Ըստ նախարարի՝ ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ քաղաքացիները՝ ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների: Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը:
Մանրամասների համար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: