IDBank-ի նոր առաջարկը Բիզնեսին

03-07-2020 15:29:34   | Հայաստան  |  Ֆինանսներ
 


 
IDBank-ն առաջարկում է Ձեր բիզնեսը տեղափոխել առցանց հարթակ` առավել շահավետ պայմաններով օգտվելով ինտերնետ էքվայրինգի նոր արտոնություններից, իսկ Ձեր հաճախորդներին հնարավորություն տալով հնարավորինս զերծ մնալ կանխիկի հետ շփումներից և օգտվել Ձեր ծառայություններից հեռավար։
 
Վճարային քարտերով օնլայն վճարումներ իրականացնելու համար տեղադրեք Ձեր կայքում կամ մոբայլ հավելվածում IDBank-ի vPOS
տերմինալն ու տերմինալի ակտիվացման օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում կատարված գործարքներից, անկախ օգտագործված քարտի տեսակից, ինտերնետ էքվայրինգի համար որևէ միջնորդավճար չի գանձվի։
 
Բանկը կապահովի՝
Տերմինալի անվճար տեղադրում
Տերմինալի տեղադրման տեխնիկական ամբողջական աջակցություն 
Հաճախորդներին վճարումների իրականացման պարզ և հարմար ինտերֆեյս
Առաջարկը գործում է փոքր և միջին, ինչպես նաև խոշոր ընկերությունների՝ արդեն գործող և նոր ստեղծվող կայքերի ու մոբայլ հավելվածների համար։
 
Ավելին, Ձեր բիզնեսի հետագա զարգացմանը նպաստելու համար եռամսյա ժամկետի ավարտից հետո Բանկը մատչելի առաջարկ կներկայացնի հետագա սպասարկման միջնորդավճարների համար։
 
Օգտագործեք այս հնարավորությունն առցանց հարթակում Ձեր հաճախորդների ներգրավման համար՝ առանց ավելորդ ծախսերի։
 
Տեղադրման համար կարելի է դիմել առցանց կամ զանգահարել +374 91 999 979 հեռախոսահամարով։
 
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ԿԲ-Ի ԿՈՂՄԻՑ
 
Նոյյան տապան   -   Ֆինանսներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1271 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար