Եղեգնուտ համայնքի բնակիչները շարունակելու են իրենց բարիկադային պայքարը հուլիսի 8-ին


Եղեգնուտ համայնքի բնակիչները շարունակելու են իրենց բարիկադային պայքարը հուլիսի 8-ին

  • 07-07-2020 22:23:01   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Հուլիսի 8-ին Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները կշարունակեն իրենց բարիկադային պայքարը։Նրանք պատրաստ չեն զիջելու դիրքերը և ետ կանգնելու իրենց պահանջից։ 
 
Համայնքի բնակիչները հուսով են,  որ ոստիկանությունը ուժ չի կիրառի խաղաղ  հավաքի մասնակիցների նկատմամբ։ 
 
Համայնքի կողքին կանգնած է բացառապես օրենքի սահմաններում գործող իրավաբանական խումբ, որն ամեն ինչ անելու է ժողովրդի ձայնը համապատասխան մարմիններին հասցնելու և խնդրին լուծում տալու համար։ Այս մասին «Նոյյան Տապան»-ին հայտնեց «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ նախագահ  Այսեր Իսայանը։
 
Լուսանկարը՝  tert.am-ի։ 
 
 
 
 

 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play