Վերահսկողական աշխատանքներ ՀՀ Լոռու մարզում. ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել

Վերահսկողական աշխատանքներ ՀՀ Լոռու մարզում. ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել

  • 30-11--0001 00:00:00   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 22-ին Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզի տրանսպորտի անվտանգության մասնագետները խստացված ռեժիմով վերահսկողություն են կատարել մարզի տարբեր համայնքներում։ 
 
«Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքում ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում, ինչպես նաև մարդատար տաքսի ավտոմոբիլներում իրավախախտումներ չեն արձանագրվել։
 
ՏՄ մասնագետների դիտարկման ընթացքում տրվել են որոշ ցուցումներ և պարզաբանումներ, մասնավորապես հորդորել են միկրոավտոբուսներում հնարավորինս բացառել վարորդի անմիջապես կողքին ուղևորի նստեցումը, եթե ուղեսրահում առկա են ազատ նստատեղեր։
 
Նշենք նաև, որ Վանաձոր քաղաքի Բազում, Խնձորուտ թաղամասերի և Քիմիական գործարանի հարակից տարածքների վերջնականգառներում, ինչպես նաև մարզի տարբեր համայնքներում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նպատակով՝ վարորդների և ուղևորների շրջանում կատարվել են լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ, նրանց տրվել են իրազեկող թերթիկներ, իրականացվել բացատրական աշխատանքներ՝ ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին խստագույնս հետևելու և պահպանելու նպատակով:
 
ՀՀ ամբողջ տարածքում ՔՏՀԱՏՄ-ն շարունակում է իրականացնել ակտիվ մշտադիտարկման և վերահսկողական աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Նորայր Նորիկյանը
20-01-2022 11:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Նորայր Նորիկյանը

Նոյյան Տապան. հյուրն է Րաֆֆի Քորթոշյանը
20-01-2022 12:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Րաֆֆի Քորթոշյանը

Ноян Тапан на русском. Гость программы - Овсеп Хуршудян
20-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ноян Тапан на русском. Гость программы - Овсеп Хуршудян