Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի «Թորնթըն» երաժշտական<br /> կրթօջախում սեպտեմբերին կվերսկսվեն հայկական երաժշտության դասերը<br />


Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի «Թորնթըն» երաժշտական
կրթօջախում սեպտեմբերին կվերսկսվեն հայկական երաժշտության դասերը

  • 19-06-2009 21:00:00   | ԱՄՆ  |  Մշակույթ
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի «Հայկական երաժշտական մշակույթ» առարկան դասավանդողների եւ համալսարանի «Հայկական երաժշտության բարեկամներ» խմբի ջանքերով այս տարվա սեպտեմբեր ամսից համալսարանի «Թորնթըն» երաժշտական կրթօջախում կվերսկսվեն հայկական երաժշտության դասերը: Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզ»-ը, երկու վարկանիշանոց «MuHL 403» կոչվող առարկան դասավանդելու է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Լուսինա Աղբաբյան-Հաբըրթը: Դասընթացին կարող են հետեւել ոչ միայն ուսանողները: Թերթից տեղեկանում ենք նաեւ, որ Լոս Անջելեսի վեց վարժարանների 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտները մարտի 2-ին առիթ են ունեցել հայկական երաժշտություն ունկնդրել համալսարանի «Նյուման» սրահում` «Հայկական երաժշտության բարեկամներ»-ի նախաձեռնությամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play