Կորոնավիրուսի հետագիծը՝ աշխարհում. Հայաստանը 50-րդ տեղում է.1lurer.am


Կորոնավիրուսի հետագիծը՝ աշխարհում. Հայաստանը 50-րդ տեղում է.1lurer.am

  • 04-08-2020 16:06:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Worldometers կայքը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման գլոբալ վիճակագրությունն այսօր:
 
Այսպիսով՝ ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 18 միլիոն 471207, մահացության համաշխարհային ցուցանիշը 697955 է, ապաքինվածները 11 միլիոն 698016-ն են:
 
Վարակվածների ու մահերի թվով կրկին առաջատար է Միացյալ Նահանգները: Այս երկրում կա 4 միլիոն 862413 վարակված, մահացել է 158968 հիվանդ, ապաքինվածների թիվը կազմում է 2 միլիոն 448295:
 
Երկրորդ տեղում է Բրազիլիան: Լատինամերիկյան այս երկրում վարակվել է մոտ 2 միլիոն 751670 մարդ: Այստեղ մահացության ցուցանիշը կազմում է 94702:
 
Երրորդը Հնդկաստանն է: Այստեղ վարակվել է 1 միլիոն 861821 քաղաքացի, մահացել՝ 39044 մարդ:
 
Ռուսաստանի Դաշնությունը չորրորդն է: Այս երկրում կա 861423 վարակված, մահացել է 14351 հիվանդ, ապաքինվածների թիվը մոտենում է 662500-ին:
 
Հինգերորդ տեղում է ՀԱՀ-ն: Աֆրիկյան այս երկրում վարակված է 516862 մարդ, մահացել է ավելի քան 8500 հիվանդ:
 
Վեցերորդը Մեքսիկան է՝ 443813 վարակվածով: Այստեղ մահացել է ավելի քան 48000 հիվանդ:
 
Հաջորդում են՝ Պերուն, Չիլին, Իսպանիան, Կոլումբիան, Իրանը, Մեծ Բրիտանիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Իտալիան, Բանգլադեշը, Թուրքիան, Գերմանիան:
 
Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը վարակվածների թվով 50-րդն է աշխարհում:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը