Սյունիք գյուղի մոտակայքում այրվել է 50 հա խոտածածկ տարածք․ հրդեհաշիջմանը մասնակցել է 39 փրկարար
10-08-2020 18:53:20 | Սյունիքի մարզ | Հասարակություն
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 10-ին, ժամը 11։34-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և երեք օպերատիվխումբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։02-ին և մարվել՝ 16։51-ին։ Այրվել է 50 հա բուսածածկ տարածք։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 39 փրկարար ծառայող, կոմունալ ծառայության յոթ աշխատակից և ոստիկանության երկու աշխատակից։