Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 33-ով, բուժվածներինը՝ 58-ով, գրանցվել է մահվան 2 դեպք


Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 33-ով, բուժվածներինը՝ 58-ով, գրանցվել է մահվան 2 դեպք

  • 24-08-2020 12:22:53   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 33-ով՝ հասնելով 42 հազար 825-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
 
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 58-ով և հասել 36 հազար 49-ի: COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 666 մարդ:
 
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 854-ի, ևս 256 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն