CNF-ի կողմից շուրջ 87 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին


CNF-ի կողմից շուրջ 87 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

  • 24-08-2020 12:30:28   | Հայաստան  |  Հասարակություն

Կովկասի բնության հիմնադրամի  /CNF/  կողմից 2020 թվականի երկրորդ ֆինանսական փոխանցումն է կատարվել  «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:  Հատկացումը կազմել է շուրջ 87 հազար եվրո: Նշենք, որ տարեսկզբին պահպանվող այս տարածքին CNF-ի կողմից  տրվել էր ֆինանսական տարվա առաջին հատկացումը, որը կազմել էր շուրջ 93 հազար եվրո: 
 
Առաջիկայում նախատեսվում են նաև հերթական փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության  կազմում գտնվող   մյուս 3 ՊՈԱԿ-ներին՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան»  և  «Արփի լիճ» ազգային պարկերին: 
 
Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է  համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն