ՀՀ Վարչապետի աշխատակազմը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և «Yandex Go» ծառայությունը կհամագործակցեն ընդդեմ Քովիդ-19-ի․


ՀՀ Վարչապետի աշխատակազմը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և «Yandex Go» ծառայությունը կհամագործակցեն ընդդեմ Քովիդ-19-ի․

  • 26-08-2020 15:47:18   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ Վարչապետի աշխատակազմը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ Քովիդ-19-ից պաշտպանվելու վերաբերյալ իրազեկման միջոցառումների շրջանակներում հանդես են գալիս նոր ձևաչափով՝ համագործակցելով «Yandex Go» (նախկին` Yandex.Taxi) ծառայության հետ։
 
 Օգոստոսի 26-ից Բրազիալիայի հրապարակում («Դալմա Գարդեն մոլի» և  «Հրազդան» մարզադաշտի միջակայքում) կգործի անվճար ախտահանման կետ՝ «Yandex GO» ծառայության գործընկերների համար, իսկ հարևանությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կտեղադրվի տեղեկատվական տաղավար, որտեղ կամավորները իրազեկում կիրականացնեն վարորդների շրջանում։ 
 
Տաղավարները գործելու են երկուշաբթիից շաբաթ,  ժամը 07:00-ից 17:00-ը․ Yandex Go ծառայության համակարգում գրանցված մեքենաները կարող են մոտենալ և ախտահանվել սերտիֆիկացված բարձրակարգ նյութերով։ Ախտահանման գործընթացը բաղկացած է երեք փուլից և տևում է 7-10 րոպե։ Yandex Go ծառայության վարորդներին պարզապես անհրաժեշտ է մոտենալ տաղավարի մոտ կանգնած աշխատակցին, որը կստուգի վարորդի՝ ծառայության տեղեկատվական համակարգում գրանցված լինելը։ Այդ ընթացքում ՀԿԽԸ կամավորների կողմից վարորդներին կտրամադրվեն տեղեկատվական թերթիկներ, դիմակներ և ալկոգել՝ մեքենայում տեղադրելու համար՝ ուղևորներին հնարավորություն տալով կարիքի դեպքում օգտվելու նշված նյութերից։ 
 
ՀՀ վարչապետի աշխատակազմը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ս․թ․ հունիս-հուլիս ամիսներին համատեղ իրականացրել են Քովիդ-19 համավարակի կանխարգելմանն ուղղված տարբեր ձևաչափերով իրազեկման միջոցառումների շարք։
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն