Հիմնանորոգվում է Հ-5, Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատվածը


Հիմնանորոգվում է Հ-5, Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատվածը

  • 27-08-2020 12:50:25   | Հայաստան  |  Հասարակություն

Հիմնանորոգվում է Հ-5, Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ36+000 - կմ36+700 հատվածը։ Շինարարական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 73 միլիոն 600 հազար ՀՀ դրամ։
 
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից։
 
Կապալառու «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն հիմնանորոգման աշխատանքների շրջանակում իրականացնում է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի մաքրում, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ և երկաթե արգելապատնեշներ), նոր նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն