Արայիկ Հարությունյանը որոշեց խաբել, մանիպուլացնել և պառակտել հանրությանը. Վահագն Չախալյան


Արայիկ Հարությունյանը որոշեց խաբել, մանիպուլացնել և պառակտել հանրությանը. Վահագն Չախալյան

  • 27-08-2020 13:05:08   | Հայաստան  |  Հասարակություն

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության առաջնորդ՝ Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված համապետական ծնողական ժողովի ժամանակ Արայիկ Հարությունյանը որոշեց խաբել, մանիպուլացնել և պառակտել հանրությանը: Սակայն նրա արածներն ու անելիքները քննարկելն արդեն անիմաստ է, որովհետեւ մեր որոշումներին և նպատակներին արդեն գերադասվում է փողոցներում եւ առցանց արտահայտվող հայության կամքը: Ժողովուրդն իր խոսքն ասել է` նա չի վստահում Լանզարոտեի կոնվենցիա պաշտպանող և հայկականը նսեմացնող Արայիկ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին: 
 
Ուստի` Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը 2020 թվականի օգոստոսի 18-ին կոչ էր ուղղել համայն հայությանը` մեկ մարդու նման միանալ «ԿԱՄՔ»-ի պահանջներին, որոնցից գլխավորն է՝ հայ ժողովրդի կատարյալ անվստահությունը վաստակած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունկանի հրաժարականը:
Մենք սկսել ենք անժամկետ բողոքի ակցիաներ, որի շրջանակներում
բոլոր արժանապատիվ հայերին, ուսանողներին,  ծնողներին, մասնագետներին, և մտահոգ բոլոր քաղաքացիներին, վաղը Օգոստոսի 28-ին, ժամը 13:00-ին լինել ԿԳՄՍ նախարարության դիմաց:  
 
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնություն
Երեւան 27 Օգոստոս 2020: 
 
Հ.Գ. մեր պահանջներն են․
ա. Անմիջապես աշխատանքից ազատել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին
բ. Անմիջապես ցրել հանրակրթության պետական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերը եւ չեղարկել սեղանին դրված չափորոշիչները:
գ. Ձեւավորել դասագրքեր կազմող նոր աշխատանքային խմբեր` կազմված ՀՀ պրոֆեսորադասախոսական եւ ուսուցչական կազմի լավագույն մասնագետներից` նախապես հրապարակելով նրանց անունները:
դ. Բացառել Լանզարոտեի կոնվենցիայի դրույթների իրագործմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մուտքը կրթական հաստատություններ:      
ե. Վերանայել հանրակրթական հաստատություններում ուսումնական տարին սկսելու` պարետի կողմից սահմանված ուղեցույցով երեխաների ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը վտանգող պահանջները՝ դիմակ կրել, գրատախտակին չմոտենալ, դասամիջոց չանել եւ այլն»:
Նոյյան տապան  -   Հասարակություն