Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է դատապարտյալի հաշմանդամության խումբը


Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է դատապարտյալի հաշմանդամության խումբը

  • 31-08-2020 11:46:50   | Հայաստան  |  Հասարակություն

Դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ ամուսնուն «Դատապարտյալների հիվանդանոց»-ում հետազոտության ենթարկելու և  հաշմանդամության խումբը վերականգնելու հարցում:
 
Ըստ դիմողի՝ ամուսինը պատիժ է կրում փակ ուղղիչ հիմնարկում և ունի մի շարք առողջական խնդիրներ: Նախկինում ունեցել է նաև 2-րդ խմբի հաշմանդամություն: Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով, սակայն որևէ պատասխան չի ստացել:
 
Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ: Բողոքում բարձրացված հարցերի կապակցությամբ գրություն է հասցեագրվել իրավասու պետական մարմիններին:
 
Արդյունքում, քաղաքացին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, միաժամանակ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու արդյունքում նրա նկատմամբ սահմանվել է երկրորդ խմբի հաշմանդամություն:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն