Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղի հրդեհից 4 տուժածների վիճակը մնում է ծայրահեղ ծանր


Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղի հրդեհից 4 տուժածների վիճակը մնում է ծայրահեղ ծանր

  • 02-09-2020 10:55:54   | Հայաստան  |  Հասարակություն

Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 բուժառուի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում՝ կայուն: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
 
«32 և 46 տարեկան բուժառուները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում»,- գրել է Նիկողոսյանը:
 
Մամուլի խոսնակը հավելել է, որ մյուս բուժառուների առողջական վիճակում փոփոխություն չկա:
Նոյյան տապան  -   Հասարակություն