Շնորհավոր տոնդ, Արցա՛խ․ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը


Շնորհավոր տոնդ, Արցա՛խ․ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը

  • 02-09-2020 11:35:18   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Շնորհավոր տոնդ, Արցա՛խ:
 
29 տարի առաջ Արցախի Հանրապետության հռչակումը մեր պատմության նշանակալի իրադարձություններից մեկն է: Դարեր շարունակ կրած կորուստներից հետո հայ ժողովրդի միասնականությունը, ուժն ու ազատակամությունը հաղթանակ տարան Արցախում: 
 
Խոնարհվում ենք նաև բոլոր հերոսների առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին Արցախի պետականության ստեղծմանը ու պաշտպանությանը:
 
Այսօր ազատ ու անկախ Արցախը կայացած իրողություն է և հայ ժողովրդի անվտանգության, բարեկեցության ու առաջընթացի ապահովման կարևոր հենարաններից մեկը:
Նոյյան տապան  -   Հասարակություն