Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում կտրամադրվի 61 դրամաշնորհ


Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում կտրամադրվի 61 դրամաշնորհ

  • 03-09-2020 14:27:07   | Հայաստան  |  Հասարակություն
Գործադիրը կատարել է վերաբաշխում պետբյուջեում և  փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման պահանջներից ելնելով: 
 
Միջոցառման նպատակը կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակությունն է:
 
Նկատի ունենալով, որ ծրագիրն իրագործվելու է 2020 թ. պետբյուջեով հաստատված «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման շրջանակում, անհրաժեշտություն  է առաջացել  նշված միջոցառման առկա ողջ չօգտագործված 888 մլն դրամն ուղղել 17-րդ միջոցառմանը: 
 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջ 61 դրամաշնորի տրամադրում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն