Եղեգնուտը մատնված է ծարավի. ահազանգում է իրավապաշտպանը


Եղեգնուտը մատնված է ծարավի. ահազանգում է իրավապաշտպանը

  • 03-09-2020 21:35:32   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Հարգելի հայրենակիցներ.
 
Վերջապես տեղի ունեցավ այն, ինչը որ մենք վաղուց ակնկալում էինք։
Պատմության էջերում մենք բազմիցս հանդիպել ենք, որ անառիկ գյուղերում, ամրոցներում, բերդաքաղաքներում ժողովրդի ոգին կոտրելու համար վայրագ թշնամին կտրում էր
 խմելու ջրի՝ կամ առհասարակ ջրի ճանապարհը և ժողովրդին մատնում էր դանդաղ ու հիվանդություններով ուղղորդվող մահվան։
Դա թշնամին էր, թուրքը։
Իսկ որտեղից այսքան թշնամանք Արմավիրի մարզպետի մեջ Եղեգնուտցիների հանդեպ ուղղակի չեմ կարող հասկանալ։
Այսօր ինձ տեղեկացրեցին որ հոսանքի վարձը չվճարելու պատճառով դադարեցվել է ջրամատակարարումը, և այս աշխատանքային եռուն շրջանում գյուղի ողջ ազգաբնակչությունը մատնված է ծարավի՝ իր ողբերգական հետևանքներով։
Հիմա խնդրում եմ հարցիս պատասխանեք
Ի՞նչ տարբերություն ամրոցների ու բերդաքաղաքների վրա ջուր կտրող թշնամու և անառիկ Եղեգնուտը ջրազրկող մարզպետի միջև։
Երկուսն էլ թշնամաբար են վերաբերվում Հայաստանին և ՀՀ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ, ուղղակի տարբեր ժամանակաշրջաններում։
 
 
 Այսեր Իսայան (094685056) 
«Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ նախագահ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն