Անթիլիասի մայրավանքին մէջ կատարուեցաւ Հայաստանի Հանրապետության վերանկախացման 29-ամեակին նուիրած հանրապետական մաղթանք

21-09-2020 11:20:51   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն



 
Կիրակի, 20 Սեպտեմբեր 2020-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հանդիսապետեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 29-ամեակին նուիրուած հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագին եւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 100-ամեակի յուշակոթողի
առջեւ կատարուած Հանրապետական Մաղթանքին։
 
Ս. Պատարագին ներկայ էին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեան եւ դեսպանատան աշխատակազմը, ինչպէս նաեւ Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամներ, պատկան մարմիններու ներկայացուցիչներ ու հաւատացեալ ժողովուրդ։
Պատարագի աւարտին, Նորին Սրբութիւնը Հայրապետական թափօրով ուղղուեցաւ եկեղեցւոյ շրջափակին մէջ 2018 թուականին կառուցուած անկախութեան յուշակոթող, ուր տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 29-ամեակին առիթով Հանրապետական Մաղթանք եւ Եռագոյն դրօշի օրհնութիւն՝ ձեռամբ Վեհափառ Հայրապետին։
 
Յայտնենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բոլոր թեմերուն մէջ եւս Հանրապետական Մաղթանք տեղի ունեցաւ։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 148 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար