Հայաստանը ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորն է, այլև անկեղծ կամավորը

13-10-2020 15:07:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



Համագործակցելով ԱՀ ԱԻ պետական ծառայության հետ՝ հումանիտար առաքելությամբ Արցախում են ՀՀ վարչապետի աշխատակազմի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 10 հոգանոց խումբը՝ Գնել Հասրաթյանի ղեկավարությամբ:
 
Արցախի ԱԻՊԾ
պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի հետ նրանք ևս ընդգրկվել են թիկունքային ամենատարբեր աշխատանքներում: Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անձնակազմին՝ Արցախի համար այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում մեր հայրենակիցների կողքին լինելու և աջակցելու համար:
«Հայաստանը ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորն է, այլև նրա անկեղծ կամավորը»,- ասված է հայտարարությունում:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 258 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար