Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, ապաքինվել է 152 քաղաքացի


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, ապաքինվել է 152 քաղաքացի

  • 30-09-2020 11:10:45   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50 359 դեպք, որոնցից 44001-ն` առողջացած, 959-ը` մահվան ելքով (ավելացել է մեկ դեպքով): Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5102 պացիենտ: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
 
Ընդհանուր առմամբ, կատարվել է 292 հազար 193 թեստավորում:
 
Վերջին 24 ժամում արվել է 3146 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485  նոր դեպք: Կա 152 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ կառույցը հայտնում է, որ պացիենտը եղել է 77 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 297 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play