Զորակոչվածների և կամավորագրվածների նկատմամբ բանկերը տույժեր չեն կիրառի. ՀԲՄ


Զորակոչվածների և կամավորագրվածների նկատմամբ բանկերը տույժեր չեն կիրառի. ՀԲՄ

  • 30-09-2020 16:42:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել է.
 
Ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի՝ զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play