Անվճար ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ Զինված ուժերի զորքերին․ «Հայփոստ» ՓԲԸ


Անվճար ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ Զինված ուժերի զորքերին․ «Հայփոստ» ՓԲԸ

  • 30-09-2020 16:43:44   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ուշադրություն, անվճար ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ զինված ուժերի զորքերին: Այս մասին տեղեկացնում է «Հայփոստ» ՓԲԸ-ն:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ «Հայփոստի» ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն ՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց:
 
Ինչպես նաև «Հայփոստով» Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ:
 
Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը՝
Անձնական հիգիենայի պարագաներ
Ատամի մածուկ, խոզանակ
Օճառ, սափրվելու պարագաներ
Զուգարանի թուղթ
Ստերիլ բինտեր, քնապարկ
Ինչպես նաև՝ գուլպաներ և անդրավարտիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play