Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, առողջացել 38 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, առողջացել 38 քաղաքացի

  • 05-10-2020 11:06:42   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 52 677 դեպք, որոնցից 44 710-ն` առողջացած: 
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 681 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1 054 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 308 019 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 181 նոր դեպք և 38 առողջացած (դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ և կիրակի օրերով)։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 984 (ավելացել է ևս 7-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 83, 57, 54, 83, 73  տարեկան տղամարդիկ և 72, 85 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
 
Արձանագրվել է նաև մահվան 302 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
 
 ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play