ԱԳ նախարարների հայտարարությունից հետո հակառակորդն ուժգնացրել է ԱԹՍ-ի օգտագործումը. ՊՆ


ԱԳ նախարարների հայտարարությունից հետո հակառակորդն ուժգնացրել է ԱԹՍ-ի օգտագործումը. ՊՆ

  • 10-10-2020 10:13:22   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։
 
ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։
 
Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։
 
Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները՝ հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նոյյան տապան  -   Հասարակություն