«Անգութ կոտորած են արել ОМОН-ի և Կոռնիձորի քաջերը». գնդապետ Գրիշա Սարգսյան

16-10-2020 16:30:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը ծանր վիրավորումից հետո դեռևս ապաքինման փուլում է, սակայն ամեն վայրկյան պատրաստվում է մեկնել առաջնագիծ: Գնդապետ Սարգսյանը հայտնում
է, որ ՄՀՆՋ (ОМОН) և «Կոռնիձոր» ջոկատները, երկու հզոր հայորդիների` Համլետ Մկրտչյանի (Թայֆուն Համո) և Արայիկ Խուդավերդյանի (Կոռնիձորի Արո) շնորհիվ, հյուսիս-արևելյան հատվածում լիովին ջախջախել և հետ են շպրտել թշնամու մեծաքանակ ջոկատին:
 
«Ադրբեջանցիները բազմաթիվ լեշեր են թողել մարտի դաշտում ու սա ընդամենը համարժեք պատասխան է: Մենք խաղաղ բնակիչներ չենք գնդակահարում, մենք սատկացնում ենք մեր երեխայի և տարեց բնակիչների կյանքին սպառնացող թշնամիներին»,- նշեց Գրիշա Սարգսյանը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 4467 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար