ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ աշխարհը «չի կարողանում դիմակայել» կորոնավիրուսին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ աշխարհը «չի կարողանում դիմակայել» կորոնավիրուսին

  • 19-10-2020 12:51:27   |   |  Մամլո հաղորդագրություն

 
Մասնատված աշխարհը չկարողացավ համարժեք դիմակայել համաճարակին, ուստի անհրաժեշտ է համաձայնեցված գործողություն, հակառակ դեպքում միլիոնավոր մարդիկ կհայտնվեն աղքատության և սովի մեջ: Նման նախազգուշացում է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հայտնում է Daily Mail-ը:
 
«COVID-19 համաճարակը լուրջ գլոբալ խնդիր է ամբողջ միջազգային հանրության համար: Ցավոք, սա փորձություն է, որին միջազգային հանրությունը մինչ այժմ չի կարողանում դիմակայել»:
 
Այն բանից հետո, երբ COVID-19-ով վարակված ամերիկացիների թիվը գերազանցեց 8 միլիոնը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել տնտեսական խթանման նոր փաթեթ ներկայացնել:
 
Եվրոպան էլ, որը հաջողությամբ հաղթահարեց վարակի առաջին ալիքը, դարձել է կորոնավիրուսի նոր էպիկենտրոնը: Անցյալ շաբաթ տարածաշրջանում գրանցվել է օրական միջինը 140,000 վարակի դեպք:
 
Եվրոպական պետությունները միջոցներ են ձեռնարկում նոր բռնկումը զսպելու համար: Որոշ երկրներում փակվում են դպրոցներն ու ռեստորանները, չեղարկվում են ծրագրված վիրահատությունները, բժշկականի ուսանողների են հավաքագրում վարակի դեմ պայքարի համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play