Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա են անում մի խումբ քաղաքացիներ


Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա են անում մի խումբ քաղաքացիներ

  • 19-10-2020 14:25:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա են անում մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով, որպեսզի ԱՄՆ-ն կանգնեցի թուրք-ադրբեջանական ագրեսիան ու ճանաչի Արցախը։
 
Ակցիայի կազմակերպիչներից Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կոնկրետ քայլեր ձեռնարկի։
 
«Ձեր քաղաքական դեպարտամենտից մեկը թող իջնի և լսի մեզ ու ասի, թե ինչ է պատրաստվում անել ԱՄՆ-ն։ Մենք՝ որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, դուք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեծ պատասխանատվություն եք կրում հայ ժողովրդի համար այս օրհասական պահին որոշում կայացնելու, որպեսզի չկրկնվեն 1915 թվականի դեպքերը։ Այն հաստատ չի կրկնվելու, մեր բանակն ու պետությունը թույլ չեն տալու, բայց դուք չեք կարող կողքից նայել և հեռվից հեռու խորհուրդներ տալ, մտահոգություններ հայտնել։ Հայաստանն այսօր Արցախի հետ միասին կռիվ է տալիս ահաբեկչական Թուրքիայի, Ադրբեջանի և սիրական ահաբեկիչների դեմ։ Դուք իրավունք չունեք ուղղակի անտարբեր նայել այս ամենին։ Հետևաբար, մենք այստեղ ենք, որպեսզի ասենք, Ամերիկա, խելքդ գլուխդ հավաքիր։ Այս ահաբեկիչները վաղը մյուս օրը քո երկրում են հայտնվելու։ Այդ ահաբեկիչներին այսօր կանգնեցնում է հայ ժողովուրդը»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը։
 
Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են, որպեսզի Հայաստանում ԱՄՆ դեսպանն իջնի ու հանդիպի իրենց հետ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play