Զգուշացում Թուրքիային


Զգուշացում Թուրքիային

  • 23-10-2020 20:21:56   | Հայաստան  |  Քաղաքական

 
Այսօր Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը հայտարարություն է տարածել Ստամբուլում (և ոչ միայն) ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԵՎ ամերիկացիների, այլ օտարերկրյա քաղաքացիների ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՎՏԱՆԳԻ հավանակության մասին՝ հիմք ընդունելով դրանց վերաբերյալ հավատարժան տվյալներ: Արդյունքում՝ ժամանակավորապես դադարեցվել են Թուրքիայի ամբողջ տարածքում վիզաների և այլ ծառայությունների մատուցման աշխատանքները: 
Ի ԴԵՊ՝ այս հայտարարությունն արվել է ԱՄՆ-ում ՀՀ և ադրբեջանական արտգործնախարարների հանդիպումներից առաջ: Իսկ Արցախյան պատերազմում թուրքական կողմի բացահայտ աջակցությունը և ավելին՝ խրախուսումը Ադրբեջանին պատերազմը շարունակելու գործում գաղտնիք չէ: Մինչդեռ Պոմպեոն կանխավ հայտարարել էր, որ կոնֆլիկտում պետք է բացառվի երրորդ կողմի մասնակցությունը:
Թուրքիային սանձելուն ուղղված ամերիկյան քայլերն այս փուլում կարող են առարկայանալ: Մնացածը կախված կլինի թուրքական կողմի վարքագծից:
 
քաղաքագետ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play